ՌԴ-ի հետ կապերում էմոցիաները ավելի թեժ են լինում նախընտրական փուլում, վաղը ավելի հանգիստ կլինի․ ԱԽՔ
ՌԴ-ի հետ կապերում էմոցիաները ավելի թեժ են լինում նախընտրական փուլում, վաղը ավելի հանգիստ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Բնականաբար ռուս գործընկերների հետ կքննարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը, կարող է նախընտրական փուլում էմոցիաները ավելի թեժ են, բայց համոզված եմ, որ էմոցիաները կհանգստանան և մենք ավելի հանգիստ պայմաններում վաղվանից կքննարկենք մեր օրակարգերը: Կարծում եմ՝ բոլոր խնդիրներին լուծում կգտնենք»,- նշել է Գրիգորյանը:
Գրիգորյանը շեշտել է՝ համոզված է, որ ընտրությունները որոշակի էմոցիա են ավելացրել գործընթացին և ակնկալիքներ ստեղծել:
Անդրադառնալով իր կատարած ընտրությանը՝ Գրիգորյանը հավելել է, որ ինքը քվեարկել է հանուն ինքնիշխանության, ժողովրդավարության, կայունության, ինչպես նաև հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:
