Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն

Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև և Հալիձոր գյուղերում ընտրություններին մասնակցել են 703 ընտրողներ, որոնցից 503-ը՝ 71,5% ձայն է տվել ՔՊ-ին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Նա ներկայացրել է Սանահինում, Կաթնառատում, Նոր Արտագերսում, Տաթևում, Պռոշյանում, Կաթնառատում քվեարկության նախնական արդյունքները: Ըստ այդմ՝

Ալավերդի, Սանահին 
«Քաղաքացիական պայմանագիր» —  247 ձայն
«Ուժեղ Հայաստան» —  90 ձայն
«Հայաստան» դաշինք —  10 ձայն
Կաթնառատ,  Լոռի
«Քաղաքացիական պայմանագիր» — 259
«Ուժեղ Հայաստան» — 160
Մեծամոր, Նոր Արտագերս 
«Քաղաքացիական պայմանագիր» — 76%
Սյունիք, Տաթև 
«Քաղաքացիական պայմանագիր» — 74,3%
Նաիրի, Պռոշյան 
«Քաղաքացիական պայմանագիր» — 669
«Հայաստան» դաշինք — 157
«Ուժեղ Հայաստան» — 195
ԲՀԿ — 14
Կաթնառատ, Տաշիր
«Քաղաքացիական պայմանագիր» — 259
«Ուժեղ Հայաստան» — 160

You may also like...