Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
«Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք իրենց բնում ջախջախելու եմ․ դրանք են՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ: Այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել»:
Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընտրակաշառքով պետք է երկիրը բերեն դնեն հարվածի տակ, բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ԱԺ-ի գաղտնի արձանագրությունները փողով դուրս ա տալիս:
Սա միայն ընտրություն չէ, սա երեխաների հեղափոխություն է, և երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում:
Այդ սպառնալիքները անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, պետք է ջախջախվեն իրենց բնում:
Ես քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց, այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն՝ կոչ եմ անում հեղափոխություն անել ՀՀ-ում և փոխել Կառավարությունը:
Ընդդիմությունը կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում: Անհատապես ջախջախելու եմ իրենց շոշափուկներին և մետաստազներին՝ բոլոր հնարավոր միջոցներով, ՀՀ քաղաքացիներից ով համասձայն չի՝ հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ, հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա»,- նշել է Փաշինյանը:
