Քննարկվել են հայ-իրանական համատեղ հրատարակչական և վերապատրաստման ծրագրերի հեռանկարներ

ԻԻՀ Մատենադարանի պատվիրակության այցը նշանավորվեց նաև Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմամբ:
Ինչպեսս հայտնում են ՄԱտենադարանից, արդյունավետ քննարկում է տեղի ունեցել «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է նաև հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում:
Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:

You may also like...