Արարատ Միրզոյանը Հաագայում այցելել է Խաղաղության պալատ, որտեղ կանգնեցված է Հայաստանի կողմից նվիրաբերված խաչքարը

Հաագա այցի շրջանակներում Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Խաղաղության պալատ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, վերջինիս այգում կանգնեցված է 2022թ. Հայաստանի կողմից նվիրաբերված խաչքարը, որը խորհրդանշում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղությանը:

You may also like...