Դեսպան Մակունցն անդրադարձել է հայ-ամերիկյան երկկողմ խորացող հարաբերությունների հեռանկարին
Փետրվարի 20-ին Վաշինգտոնի միջկառավարական մասնագիտական խմբի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Լիլիթ Մակունցի: Այդ մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Բացման խոսքով հանդես եկավ և դեսպանին ներկայացրեց խմբի նախագահ Նելսոն Գարսիան, որից հետո ելույթ ունեցավ դեսպան Մակունցը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին ու սպառնալիքներին և թե որքանով է կարողանում ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը հասցեագրել դրանք։ Դեսպանն առանձնակի շեշտեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը՝ առանձնացնելով ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով համագործակցությունը։ Դեսպան Մակունցն անդրադարձավ նաև հայ-ամերիկյան երկկողմ խորացող հարաբերությունների հեռանկարին և պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին»,- նշված է գրառման մեջ։
