Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության վարչությունը ձետրվարի 24-ին հավանության էր արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:
Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
