Դեսպան Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Լոս Անջելես այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը Փասադենայում հանդիպել է կոնգրեսական Ջուդի Չուի հետ:

Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին ԱՄՆ կոնգրեսի և անձամբ իր Հայաստանին աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական:

You may also like...