ԵՄ դիտորդական առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժ չի արձանագրել

ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, արտասովոր տեղաշարժեր չեն նկատվել: Այդ մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից հերքել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում:
