Տեղի կունենա առցանց հանդիպում ուսուցիչների և տնօրենների հետ. թեման նոր չափորոշչի ներդրումն է

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ ձեր կողմից բարձրացվող հարցերը քննարկելու և պարզաբանելու նպատակով տեղի կունենա առցանց հանդիպում:

Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն:

Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կպատասխանեն վերոնշյալ խնդիրներին վերաբերող ձեր բոլոր այն հարցերին, որոնց բախվել եք ուսումնական գործընթացի ժամանակ:

Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:30-ին, առցանց հարթակում:

Առցանց հանդիպմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ:

You may also like...