Աշխատանքային այցով Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա․ ԱԳՆ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Այս մասին Petutyun.com–ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով ևս մեկնել է Մոսկվա։
Նա նույնպես կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
