Ալեն Սիմոնյանը Չեխիայում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է  Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին:

You may also like...