Երեվանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Լուսինե Գեվորգյանը վայր է դրել մանդատը
Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ ավագանու մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ անդամ Արեգ Գևորգյանին:
