Ադրբեջանի եվ Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվում են համատեղ զորավարժություններ:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, զորավարժություններն ընթանում են Թուրքիայի Մարմարիս քաղաքի Աքսազ ռազմածովային բազայում։
Նշվում է, որ ռազմածովային հատուկ ջոկատայինները բարձր պրոֆեսիոնալիզմով են իրականացրել թիրախային նավերը գրավելու խնդիրները։
Ծրագրի համաձայն՝ զորավարժությունների հաջորդ օրերին երկու երկրների հատուկ ստորաբաժանումները կիրականացնեն ցամաքային և ծովային մարտավարություն, ուղղաթիռից վայրէջքի, պայմանական առափնյա տարածքի գրավման, չպայթած զինամթերքի և ծովային ականների որոնում և ոչնչացում։
Համատեղ զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 29-ը։
