Աշխատանքային միգրանտները, ՌԴ-ում ունենալով հարաբերություն, վարակվում են սեռական ինֆեկցիաներով․ Արզաքանյան

ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանի խոսքով՝ ցանկացած մարդ, որը ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն անհայտ կարգավիճակով անձի հետ, ցանկալի է, որ հետազոտվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ, նաև սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների համար։

«Այն անձը, որն օգտագործում է ներերակային ճանապարհով թմրամիջոց, նույնպես ցանկալի կլինի, որ հետազոտվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ։
Ինչպես նաև Մեր հիվանդների գրեթե կեսը աշխատանքային միգրանտներ են, գնացել են արտերկիր, մեծ մասամբ՝ ՌԴ, այնտեղ ունենալով հարաբերություններ՝ վարակվել են և վերադառնալով Հայաստան՝ կարող են վարակել իրենց զուգընկերներին»,- տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց նա։

Ըստ նրա՝ դրա պատճառով է, որ կենտրոնը ուշադրություն է դարձնում աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի շրջանում իրականացվող հետազոտություններին և կանխարգելիչ ծրագրերին։

«Գաղտնի փուլում, երբ հետազոտվում է, արձանագրվում է հիվանդությունը։ Բոլոր պարագաներում ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ի դեպքում հետազոտությունները անվճար են։

Ընդհանրապես՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ Հայաստանում ստուգումները անվճար են ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ ցանկացած անձի համար, որը գտնվում է Հայաստանում։

Հետազոտությունը հասանելի է մարզերում, մարդը կարող է գալ կենտրոն և հետազոտվել նաև անանուն»,- ասաց նա։

You may also like...