Շատ հնարավոր է, որ դատախազը մտնի ԱԺ ինձ անձեռնմխելիությունից զրկելու. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյւանը շտ հնարավոր է համարում, որ գլխավոր դատախազը մտնի ԱԺ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

Լրագրողների հարցին՝ մտավախություն չունի՞, որ եթե մանդատը վայր չդնի, իր նկատմամբ քրեական գործերով ճնշումներ լինեն, նա պատասխանեց.

«Եթե դատախազը գա Ազգային ժողով առաջարկությամբ, որպեսզի ինձ զրկեն անձեռնմխելիությունից, դա իրավական գործընթացների մի մասն է, և շատ հնարավոր է, որ դա լինի:

Ի՞նչ անսպասելի բան կա, եթե վարույթ կա և այդ վարույթի շրջանակներում այդ անհրաժեշտությունը առաջանա, ապա դատախազը երևի թե պարտավոր է այդ քայլն անել»:

Նրա խոսքով, ոչ մի ազդակ չկա, որ նման բան է լինելու, ուղղակի ինքը դատողություն է անում, որ նման բան հնարավոր է:

You may also like...