Իրանը ողջունում է Լիբանանի եվ Իսրայելի միջեվ հրադադարի համաձայնագիրը

Իրանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը, բայց միևնույն ժամանակ կշարունակի աջակցություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին և երկրի դիմադրության ուժերին։

Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ

«Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը ողջունում է Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) ագրեսիայի ավարտի մասին լուրը և միաժամանակ ընդգծում Իսլամական Հանրապետության շարունակական դիրքորոշումը՝ աջակցելու կառավարությանը, ժողովրդին և լիբանանյան դիմադրությանը»,- ասվում է տեքստում։

Հիշեցնենք՝ Լիբանանում, որտեղ իսրայելական բանակը մի քանի ամիս է՝ գործողություններ է իրականացնում «Հըզբոլլահ» խմբավորման դեմ, գիշերվանից ուժի մեջ է մտել հրադադարը, որը նախօրեին հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից։

Համաձայն զինադադարի պայմանների՝ 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը դուրս կգան Լիբանանից, իսկ «Հըզբոլլահի» զինյալները կլքեն սահմանային շրջանները, լիբանանյան բանակն էլ կտեղակայվի այնտեղ։

You may also like...