ՀԱՄԱՍ-ը, Իսրայել-Լիբանան զինադադարի ֆոնին, պատրաստ է Գազայում հրադադարի մասին համաձայնագիր կնքել. լրատվամիջոցներ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի մասին հայտարարությունից հետո, պատրաստ է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր կնքել։
Այս մասին, Times of Israel-ի փոխանցմամբ, Agence France-Presse-ին հայտնել է խմբավորման անանուն ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև մարտերը վերսկսվել են անցած տարվա հոկտեմբերից: Այս ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 40,000 մարդ:
Գիշերը հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։
Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:
Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը:
Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։
