ՔՊ-ական պատգամավորը ժողովրդավարության դրսեվորում է համարում, որ վարչապետը պատգամավորին «խնդրում է» դնել մանդատը (տեսանյութ)

Ոչ միայն ՔՊ-ականները, այլ նաեւ համակիրները կարող են մասնակցել Գյումրիում նախնական ընտրություններին, իհարկե, անցնելով վարչության ֆիլտրի միջով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

«Ուզում ենք, որ գյումրեցիների կարծիքով նշանակում լնի, ոչ թե մեկ անձի որոշումով: Իհարկե, վարչապետի ուղիղ լիազորության տակ է քաղաքապետի ժպ նշանակելը, բայց մենք եւս մեկ քայլ ենք անում դեպի ժողովրդավարություն՝ հարցնելով գյումրեցիներին, թե ում եք ուզում, որ լինի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասաց նա:

Հարցին՝ արդեն կա՞ն թեկնածուներ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Երեկ է այդ մասին հայտարարվել, ընթացակարգն էլ դեռ չկա, որ հասկանանք՝ ինչ ձեւով են մարդիկ առաջադրվելու»:

Ինչ վերաբերում է Կարեն Սարուխանյանին, նա նշեց, որ Սարուխանյանն ինքն է որոշելու՝  մասնակցելու է այս նախնական ընտրություններին, թե ոչ. «Այստեղ կուսակցության կողմից որեւէ մեկի նկատմամբ պարտադրանք չկա, որ մասնակցի, կամ մի մասնակցի»:

Նա հավելեց, որ առանց քաղաքապետի օրենքը չի նախատեսում նոր ընտրությունների կազմակերպում. «Դրա համար ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի՝ ընտրություններ կազմակերպելու համար: Արտահերթ ընտրություններ են լինելու, դրա քայլերից մեկը ԺՊ նշանակելն է:

Մանրամասները տեսանյութում։

You may also like...