Ռոբերտ Քոչարյանին եվ Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց

Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց:

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը այս գործով նիստի ընթացքում փոխեց նրանց վերագրվող արարքի իրավական գնահատականը՝ նոր մեղադրանք առաջադրելով 2003-ի ապրիլին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այն համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

You may also like...