Ռուսաստանը չի խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելուց. Գալուզին

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր բոլոր ուղղություններով նպաստելուց։

Այս մասին նոյեմբերի 29-ին Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք համոզված ենք, որ 2020-2023 թվականների եռակողմ համաձայնագրերին համահունչ առաջընթացի համակարգված շարժումը կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կբացի դրա ստեղծագործական ներուժը»,- հավելել է նա։

You may also like...