Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Սիրիայում կարգավորման գործում
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Սիրիայում կարգավորման գործընթացում, մինչդեռ սխալ է համարում ցանկացած արտաքին միջամտություն հարեւան երկրի իրավիճակին։
Նման դիրքորոշում է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ Անկարայում բանակցություններից հետո։ Հեռարձակումն իրականացվել է թուրքական նախարարության սոցիալական ցանցերի էջերում։
Նա նշել է, որ այս փուլում սխալ կլինի փորձել Սիրիայում սրումը բացատրել արտաքին միջամտությամբ՝ այն անվանելով «նրանց մոլորությունը, ովքեր չեն ցանկանում հասկանալ Սիրիայի իրողությունները։ «Այս պահին Սիրիայում վերսկսված մարտերի պատճառն այն է, որ այս երկրի փոխկապակցված խնդիրները չեն լուծվել ավելի քան 13 տարի»,- հավելել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Անկարան թույլ չի տա տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններին օգտվել իրավիճակից. «Մեր կառույցները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը Սիրիայում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում հնարավոր խնդիրները կանխելու համար»։
