Ակտերը, որոնք դատարանում են, նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ազդելո՞ւ են որոշումների վրա. Մանավազյան (տեսանյութ)

Կառավարության ներկայացրած տեխնիկական ապահովման պետական կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հարց ուղղեց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին։

«Արդյոք մինչ այժմ եղած ակտերը, բողոքարկումները կամ վարչական ակտերը, որոնք հասել են դատարան, ազդելո՞ւ են նախագծի ուժի մեջ մտնելուց հետո այդ որոշումների վրա, և կլինի մի իրավիճակ, որ մենք որևէ օբյեկտի անվտանգային կամ ոչ թույլատրելի կարգավիճակի վերաբերյալ հարցում ուղարկենք, և օրենսդրական այս կարգավորումից հետո ասենք, որ օրենսդրական բաց ունենք, և տնտեսվարողները շրջանցեն ու կարողանան շահագործել»,- հարցրեց Մանավազյանը։

Մարտիրոսյանը, հարցին պատասխանելով, ընդգծեց՝ եթե արդեն իսկ վիճարկման փուլում գտնվող հարցեր կան, մեր օրենքի փոփոխությունը հետադարձություն կլինի։

«Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, հղկել ենք այս մասով օրենսդրական բացը, եթե նոր լծակներ գտնեն ոչ բարեխիղճ տնտեսվարողները, դրա հակադարձումը կլինի նոր նախագծով»,- ասաց Մարտիրոսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...