Մեր ներկայացուցիչները գյումրեցիների դռները կծեծեն եվ կառաջարկեն քվեարկել․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե ի՞նչ է փրայմըրիսը։
Քննարկելով ՔՊ կուսակցության վարչության հետ՝ եզրակացության եկանք, որ լավ առիթ է, որ ներդնենք ժողովրդավարական ևս մեկ ինստիտուտ, երբ թեկնածուների ընտրության փուլից քաղաքացիները հնարավորություն են ունենում քվեարկել և որոշում կայացնել, ու իմ առաջարկը գյումրեցիներին դա է։
Այս պահին ունենք յոթ թեկնածու, և առաջիկա կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի օրը ՔՊ ներկայացուցիչների կողմից կիրականացվի նախնական քվեարկություն, և պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»:
Երկրի ղեկավարի խոսքով՝ աշխատանքի գրաֆիկները հստակ սահմանված են։
