Խմբակցությունից Գեղամ Նազարյանին հեռացրած Խամոյանը սգում է Հովիկ Աղազարյանի համար. Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ ՔՊ-ից Հովիկ Աղազարյանին հեռացնելու վերաբերյալ ելույթին:
«Խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանին հեռացրած Ագնեսա Խամոյանը սգում է մեկ այլ խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի համար…
Շատ սենտիմենտալ ու ռոմանտիկ պառլամենտ դուրս եկավ..
Մոտավորապես հասկանալի է դառնում, թե որ ուղղությամբ է գնացել ինսայդերական ինֆոն պետական անվտանգության թեմաներով»,- գրել է Սաֆարյանը:
