Հայկական կողմը համաձայնություն տվել է Արարատ Միրզոյանի եվ Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը. ԱԳՆ

Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը:

Այս մասին Petutyun.com-ին  հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բաքուն հրաժարվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։

«ԱՊԱ-ին հաջողվել է պարզել արտաքին գործերի նախարարների հանդիպման չկայացման պատճառի որոշ մանրամասներ։ Դիվանագիտական աղբյուրները APA-ին հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։

Բլինքենը ցանկացել է հանդես գալ որպես միջնորդ:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր էր ԱՄՆ-ին վերաինտեգրել խաղաղության գործընթացին։

Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու Բլինքենի առաջարկը։

Պատճառն այն է, որ «ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմը Ադրբեջանի նկատմամբ անարդար, կողմնակալ քաղաքականություն է վարում»,- գրել է լրատվամիջոցը:

«Հետևաբար, Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին և դա տեղին չի համարում»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։

Այս հանդիպումը չի կայացել Ադրբեջանի կողմից ԱՄՆ միջնորդությունը չընդունելու պատճառով»,- գրում է պարբերականը:

You may also like...