«Վշտի արժեզրկում»․ ինտերակտիվ հանդիպում կանցկացվի բռնահանված արցախցիների հետ

ՀԱՍԵ Արցախի թեմից հայտնում են, որ ինտերակտիվ հանդիպում կանցկացվի բռնահանված արցախցիների հետ «Վշտի արժեզրկում» թեմայով․
 ««Իմ ցավն ավելի ցավոտ է քան քոնը» կամ «Իմ ցավն ուրիշ է».
Հենց այսպես են հաճախ արտահայտվում վիշտ ապրող մարդիկ։
Այո, յուրաքանչյուր մարդ իր վիշտը յուրովի է ապրում` հենց իր առանձնահատուկ հույզերով։
 Ինչպե՞ս կարողանալ թույլ չտալ, որ մյուսները արժեզրկեն քո ապրումները ու դրանով իսկ քեզ ավելի չցավեցնեն։ Ինչպե՞ս մենք կարող ենք մեկս մյուսիս ապրումակցելով օգնել վիշտը հաղթահարել։
Այս և նման հարցերի պատասխանները կգտնեք հոգեբան Էլմիրա Հովհաննիսյանի հետ ինտերակտիվ հանդիպման ժամանակ։
Հանդիպումն իրականացվում է «ՄԻԱՍԻՆ» միջազգային բարեգործական հիմնադրամի, ISPS Armenia-ի և Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի համագործակցությամբ։
 Թեմա՝ «Վշտի արժեզրկում»
 Խոսնակ՝ Էլմիրա Հովհաննիսյան
 Օր՝ 14.12.2024
 Ժամ՝ 16։00
 Վայր՝ Բաղրամյան 59գ
 Մուտքն ազատ է, սակայն պարտադիր գրանցմամբ.
https://forms.gle/A3qggtThC8jcpggR8»,- նշվում է հրապարակման մեջ։

You may also like...