Դատարանը վարույթ է ընդունել Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի
Դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի Հանրային Ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի (ՀՀԽ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Խումարյանը.
Փոխարենը Հայաստանում էր նախորդիվ, երբ «մրցույթի» ընթացքին զուգահեռ «մրցույթի» պատասխանատու՝ ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանի հետ միասին հայտնվել էր Կառավարության շենքի մատույցներում, ինչի փաստը երկուսն էլ չեն հերքում։ Իմ տվյալներով՝ զբոսանքը մատույցներիով չէր ավարտվել։
Լայն իմաստով ողջ այս պատմությունը պարզ մի բանի մասին է՝ ո՞ւնի արդյոք իշխանությունը հանրային հեռարձակմանը միջամտելու իրավունք։ Ես պնդում եմ, որ չունի և սույնով ուզում եմ ևս մեկ անգամ անվստահություն հայտնել Հանրային Հեռարձակողի Խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, անդամներ Արամ Սուքիասյանին, Արփի Ոսկանյանին, Վահագն Թևոսյանին, Վասակ Դարբինյանին և Վարուժան Օլքինյանին՝ հանրային հեռարձակման բնույթին և արժեքներին հակասող վարքագիծ դրսևորելու կապակցությամբ։
Վստահ եմ՝ դատարանը բավարարելու է հայցս, լինելու է նոր մրցույթ և շուտով վերադառնալու եմ աշխատանքի։
Սակայն ողջ այս պատմությունն անիմաստ է առանց հանրային հեռարձակում իրականացնող ընկերությունների կառավարման մարմինների ձևավորման և պաշտոնավարման սկզբունքների լիակատար վերանայման, ինչպես նաև հանրայինների խմբագրական ազատությունը երաշխավորող նոր մեխանիզմների ներդրման, ինչին անկասկած շարունակելու եմ հետամուտ լինել»։
