Ինքնավար տաքսիները լիարժեք աշխատում են քաղաքի երթեվեկության մեջ. Արշակյանը Սան Ֆրանցիսկոյից կադրեր է հրապարակել
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է կադրեր Սան Ֆրանցիսկոյի փողոցներից:
Նա նշել է, որ այնտեղ է մեկնել գործուղման, կայանալու է հայ-հնդկական տեխնոլոգիական ֆորում:
Արշակյանը ցույց է տվել ինքնավար՝ առանց վարորդի աշխատող մեքենաները, որոնք որպես տաքսիներ լիարժեք աշխատում են քաղաքի երթևեկության մեջ:
