Այս անգամ ՀՅԴ-ական Խաչատրյանն է ասել, թե արտագնա այցերին չեն տանում ընդդիմադիրներին. ԱԺ խոսնակն արձագանքել է
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի հայտարարությունները, թե արտագնա այցերում չեն ընդգրկվում ընդդիմադիր պատգամավորներ:
Պատգամավորն այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ նախագահի՝ դեկտեմբերի 15-20-ը դեպի Հնդկաստան իրականացվելիք պաշտոնական այցի մասին։
Ցանկանում եմ նշել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։
Մասնավորապես՝ Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են առանց լուրջ հիմնավորման»,- գրել է Հարությունյանը:
