Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. Հաջիեվ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելության առկայության անհրաժեշտություն չենք տեսնում. այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։
Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Այս առաքելությունը պետք է կարճաժամկետ լիներ, սակայն, ինչպես տեսնում ենք, այն դառնում է մշտական առաքելություն, ընդլայնվում են դրա կազմը և աշխարհագրական մանդատը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։
Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ է», — ասել է նա։
