Նիկոլ Փաշինյանը ժամանել է Տաջիկստան. նրան օդանավակայանում դիմավորել է վարչապետ Կոհիր Ռոսուլզոդան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Դուշանբեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռոսուլզոդան:
Հոկտեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

You may also like...