ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2024 թվականի երեք եռամսյակում գերազանցել է 4,5%-ը․ Միշուստին

Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն այս տարվա առաջին երեք եռամսյակում աճել է ավելի քան 4,5%-ով։

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի բացման ժամանակ։

«Առաջին երեք եռամսյակներում Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 4,5 տոկոս։ Մոտավորապես նույնքանով աճել է արդյունաբերությունը, իսկ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է գրեթե 8%-ով, ուղևորափոխադրումները՝ գրեթե 7,5%-ով»,- նշել է Միշուստինը։

Նրա կարծիքով, ջանքերի համակարգմամբ «հնգյակը» կարող է ավելի մեծ արդյունքների հասնել, առաջին հերթին, այնպիսի առաջնահերթ ոլորտում, ինչպիսին է ԵԱՏՄ տեխնոլոգիական ինքնիշխանությունը։

Նա հավելել է, որ դա կավելացնի առկա հզորությունները, առևտրի ծավալները, փոխադարձ ներդրումները և կավելացնի միությունում արտադրվող ապրանքների արտահանումը։

Միշուստինը նաև վստահեցրել է, որ «հինգ» երկրների փոխկապակցվածությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

Նա հիշեցրել է, որ դրան են ուղղված եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համապարփակ պլանի համատեղ իրականացումը:

«Անհրաժեշտ է հետևողականորեն ներդնել ժամանակակից լուծումներ լոգիստիկ ոլորտում՝ առկա երթուղիների թողունակությունը և, համապատասխանաբար, ուղևորահոսքերի և բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու համար»,- եզրափակել է վարչապետը։

You may also like...