Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել են 475 տրանսպորտային միջոց եվ առնվազն 119 այլ գույք. ՔԿ
2024 թվականի դեկտեմբերի 2-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից տրված համապատասխան հանձնարարության շրջանակներում Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, ինչպես նաև վերջիններիս կազմում ընդգրկված ստորաբաժանումներում հանգամանորեն ուսումնասիրվել է քննվող քրեական վարույթներով օրինական տիրապետողներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին վերադարձման ենթակա տրանսպորտային միջոցների, այլ առարկաների, իրերի վերաբերյալ հարցը:
Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում իրականացված համակողմանի դիտարկումների և վերլուծական աշխատանքների արդյունքում՝ Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել են 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք։
