Կառավարությունը կհատկացնի ավելի քան 3 մլրդ դրամ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վերաբաշխման միջոցով նախատեսվում է հատկացնել  3,061,716,000 ՀՀ դրամ:

Ըստ նախարարի՝ խոսքը հիմնանորոգման և կառուցման ենթակա 4 ճանապարհահատվածների մասին է: Մասնավորապես՝ Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ հատվածի պատվածքի կրողունակության բարձրացման (պատվածքի ուժեղացման) անհրաժեշտությամբ պայմանավորված նախատեսվում է տեղադրել լրացուցիչ ասֆալտբետոնե շերտ:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականին: Նախատեսվում է նաև Մ-2, (Սյունիք) /Մ-2/ — Աղվանի- Տաթև — /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում:

You may also like...