ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եվ կենսաբանական պաշտպանության զորքերի պետին սպանել է Ուկրաինան. Reuters
ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը սպանվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողության շրջանակում. այս մասին Reuters-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Reuters-ին չի հաջողվել ստուգել տեղեկության իսկությունը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Զոհվել է նաև մեկ այլ զինծառայող՝ գեներալի օգնականը։ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործի է դրվել պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել տան մոտ կայանված սկուտերում։
