Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ:

Այս մասին  տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը:

ԱԺ նախագահը շրջել է նաեւ Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

You may also like...