Ալիեվն անհամատեղելի է համարել Հայաստանի հետ խաղաղությունը եվ սպառազինությունների ձեռքբերման ընթացքը
«Հայաստանի հետ Ադրբեջանի հաշտության պայմանագիրը և այդ երկրի սպառազինումը միաժամանակ երկու անհամատեղելի ուղի են»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռիա»-ին և «Ռոսիա սեգոդնյա»-ին տված հարցազրույցում:
«Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար, չենք կարող անտարբեր լինել»,- ասել է Ալիևը, մինչդեռ այդ զինատեսակները Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նկատառումներով:
Երևանը ռազմական օգնություն սկսել է ստանալ Փարիզից 2023թ.: Հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը հանրապետություն է առաքվել Վրաստանի տարածքով։
2023 թվականի հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն հայտարարեց, որ Փարիզը մտադիր է երեք Ground Master 200 (GM200) ռադիոտեղորոշիչ համակարգեր վաճառել Հայաստանին և նախատեսում է ստորագրել հրթիռային համակարգեր արտադրող MBDA-ի հետ Mistral MANPADS-ի վերաբերյալ մատակարարման պայմանագիր:
Բացի այդ, Հայաստանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ ֆրանսիական «CAESAR» ինքնագնաց հրետանային միավորների գնման համար։
Երևանը նաև հայտնել է ֆրանս-գերմանական KNDS պաշտպանական կոնցեռնի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Հայաստանը պայմանագիր է կնքել նաև հնդկական Zen Technologies ընկերության հետ՝ 41,5 մլն դոլար արժողությամբ հակաօդային սարքի մատակարարման համար։
