Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխվել է
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։Տեղեկությունը հայտնել է փաստաբան Վահագն Քեշիշյանը։
ՀՀ քննչական կոմիտեն 22.06.23 թ․ տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
