Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթերը. չվացուցակ
Armenian Airlines-ը դեկտեմբերի 20-ից վերսկսում է չվերթերը:
Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, նոր՝ թարմացված չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գործակալություններում:
Ավիաընկերության չվացուցակը հետևյալն է.
Երևան-Մոսկվա և հետադարձ՝ դեկտեմբերի 20-ից՝ ամեն օր:
Երևան-Սոչի և հետադարձ՝ դեկտեմբերի 20-ից՝ ամեն երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Երևան-Կազան և հետադարձ՝ դեկտեմբերի 20-ից՝ ուրբաթ օրերին:
Երևան-Միներալնիե Վոդի և հետադարձ՝ դեկտեմբերի 21-ից՝ ամեն օր, բացի ուրբաթ և կիրակի օրերից:
Երևան-Վոլգոգրադ և հետադարձ՝ դեկտեմբերի 22-ից՝ կիրակի օրերին:
Երևան-Ուֆա և հետադարձ՝ դեկտեմբերի 25-ից՝ չորեքշաբթի օրերին:
