ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հրապարակվել է սեփականության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող նոր ձեռնարկ

Այս շաբաթ տեղի է ունեցել սեփականության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող նոր ձեռնարկի շնորհանդեսը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և դատավորների համար։

Այս մասին Petutyun.com-ին   հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ՝  իրավունքի բարեփոխումների ծրագրի շրջանակում։

Միջոցառման ընթացքում դեսպան Քվինը կարևորել է ԱՄՆ աջակցությունը տեղական փորձագետներին, որոնք հեղինակել են այս ձեռնարկը։ Միացյալ Նահանգները հպարտ է գործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների մեծացման հարցում։

You may also like...