Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել. Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը  շնորհավորական խոսք է հրապարակել անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ։

«Ազգային անվտանգության ծառայության գործող և պահեստազորի սիրելի գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առիթով։

Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը՝ Դեկտեմբերի 20-ը։
Սակայն ի՞նչ տարբերություն, թե օրացույցի մեջ որ օրը կլինի կարմիրով նշված։
Շնորհավոր, հարգելի գործընկերներ։ Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ ծառայություն»,-ասված է Վանեցյանի շնորհավորական խոսքում։

You may also like...