Ավելի քան 30 երկրի գիտնական եվ մասնագետ Սանկտ Պետերբուրգում քննարկել են համաճարակաբանության խնդիրները
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը և «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի գիտական գծով տնօրենի տեղակալ Գայանե Մելիք-Անդրեասյանը դեկտեմբերի 12-13-ը մասնակցել են ՍանկտՊետերբուրգում կայացած՝ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված V միջազգային գիտագործնական համաժողովին։
Քննարկել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդի խնդիրները, նոր մարտահրավերների զարգացման հնարավորությունները, երկրների փորձը՝ վերջիններիս կանխարգելման և հակազդման ոլորտում, ինչպես նաև հակահամաճարակային գործունեության ոլորտում միջազգային համագործակցությունը և զարգացման ուղղությունները։
Հայաստանից ներկայացվել է զեկուցում սեկցիոն նիստում։
Հայաստանյան պատվիրակությունը համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի Պաստյորի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ա․ Թոթոլայանի և փոխտնօրենների հետ։
Քննարկվել են հետագա գիտական համագործակցության հնարավորությունները:
