Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը
Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերության պատվիրակությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ միջազգային չվերթների վերականգնման, օդանավակայանի անվտանգության ապահովման և անձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցեր է քննարկել:
Al Jazeera-ի հաղորդմամբ, Կատարի ավիափոխադրողի ներկայացուցիչներն անդրադարձել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի անվտանգությանը և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործում Դոհայի աջակցությանը, ինչպես նաև Դամասկոսի օդանավակայանում և հսկիչ աշտարակներում վերգետնյա նավիգացիոն սարքերի մշակման հնարավորությանը։
Դեկտեմբերի 23-ին Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմեդ ալ-Խուլեյֆիի գլխավորած պատվիրակությունը Դամասկոս է ժամանել Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռով, որը հանրապետության ղեկավարության փոփոխությունից հետո առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում։
