Կահիրեում բողոքի ցույցեր են ընդդեմ իշխանությունների
Կահիրեում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է նոր վարչական մայրաքաղաքի և նախագահական պալատի կառուցման բազմամիլիարդանոց ծրագրի մեկնարկի մասին, գրում է nv.ua կայքը:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ՝ կոչ անելով միջոցներ հատկացնել բնակչության կենսապայմանների բարելավման և պետական բյուջեի առաջնահերթությունների վերանայման համար:
Նախագահ աս Սիսին պնդում է, որ նոր մայրաքաղաքը կօգնի ազատել գերբնակեցված Կահիրեն (Եգիպտոսի մայրաքաղաքում ներկայումս ապրում է 50 միլիոն մարդ) և կդառնա Եգիպտոսի արդիականացման խորհրդանիշը: Մինչդեռ եգիպտոսցիների զգալի մասը (համաշխարհային բանկի տվյալներով՝ մոտ 32,5%) ապրում է աղքատության շեմից ցածր։
Կահիրեում ցույցերն ուղեկցվում են անվտանգության ուժեղացված միջոցներով։ Անվտանգության ուժերը փակում են առանցքային հրապարակներն ու փողոցները՝ զանգվածային հավաքները կանխելու համար:
