Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու համար:

«Թանկագի՛ն Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ի միկրոբլոգում գրել է նախարարը:

You may also like...