Սեվանա լճում եվ ափամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվել. 83 կգ սիգ է առգրավվել. տեսանյութ
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։
Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր և շրջագայություններ Սևանա լճի առափնյա հատվածներում։
Էկոպարեկային ծառայության, Պարեկային ծառայության ջրային կարգախմբի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի լճափնյա հատվածում արձանագրվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք, 2 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։
Վերջիններիս մոտ հայտնաբերվել են 105 սիգ՝ ընդհանուր 44,84 կգ, և շարժիչավոր նավակ։
Ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, հետևողականորեն շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
