Ճիշտ ե՞մ հասկանում, որ 3 նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից. վարչապետը դիմել է ժողովրդին
Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի:
Ստեղծված իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին և սոցցանցի իր էջում գրել.
«Սիրելի ժողովուրդ, ճիշտ ե՞մ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից»:
