Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետը հայտնել է՝ երբ. (տեսանյութ)

2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը պետք է ուղարկեն info@civilcontract.am էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12:00-ն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...