Հրվ. Կորեայի իշխանություններն ավիաшղետից հետո կարգադրել են ստուգել բոլոր Boeing 737-800 ինքնաթիռները
Հարավային Կորեայի իշխանությունները, Մուան օդանավակայանում Jeju Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանումից հետո, կարգադրել են ստուգել Boeing 737-800 ինքնաթիռների ամբողջ պարկը։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։
Դեպքից անմիջապես հետո հրշեջ-փրկարարները սկսել են փրկարարական աշխատանքները։
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի քաղաքացիներ են, ևս երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր կորցնել կառավարումը թռչունների հետ բախվելու պատճառով։
